Մոսկվայի դատարանը ՌԴ մայրաքաղաքում իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի կալանքի օրինականության հարցը կքննի օգոստոսի 20-ին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատարանի մամուլի քարտուղար Աննա Սելիվանովային:
Սելիվանովան հայտնել է, որ պաշտպանների բողոքը քննվելու է ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ իրենց հոր՝ Միխայել Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող քույրերը, դատարանի որոշմամբ, կալանավորված պետք է մնան մինչև սեպտեմբերի 28-ը: