Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սասնա ծռեր խմբի անդամ Պավել Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
Նշենք, որ Մանուկյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Շաքե Իսայանը, ովքեր նաև 500 հազարական դրամ գրավ էին վճարել: