Իրավական 

Նիստին խոսել է նաև Ռոբերտ Քոչարյանը

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ավելի քան 7 ժամ տևած նիստից հետո Վերաքննիչը մինչև այսօր ժամը 14:00-ը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննումը:

Նիստից հետո Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը հայտարարեց, որ նիստին ներկա է եղել նաև երկրորդ նախագահը, ով նաև խոսել է. «Նա փայլուն խոսեց, ես նույնիսկ մտածում եմ, որ իմաստ ունի իր ասածի մի զգալի մասը հրապարակել»:

Ալումյանը հրաժարվեց ասել, թե ինչ է խոսել Քոչարյանը՝ հնարավոր համարելով, որ դա կարող է լինել ավելի ուշ:

Փաստաբանը խոսեց նաև դատավորի տրամադրվածության մասին՝ նշելով, որ այն հավասարակշռված է:

Նույն շարքից