Վերաքննիչում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննումը դեռևս չի ավարտվել, քանի որ կողմերը չեն հասցրել ներկայացնել իրենց դիրքորոշումները: Օգոստոսի 9-ին, դատական նիստից հետո հայտարարեց Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:
Օրբելյանի խոսքերով, նիստը շարունակվելու է այսօր, և եթե այսօր էլ հարցի քննումը չավարտվի, այն կշարունակվի երկուշաբթի:
Ինչ վերաբերում է իրենց ակնկալիքներին, Օրբելյանը նշել է, որ դռնփակ նիստ է եղել, չի կարող ասել, թե ով ինչ է խոսել, սակայն իրենք դրական ակնկալիքներ ունեն. «Արգումենտներն ամբողջությամբ չենք լսել: Ամբողջական լսելուց հետո միայն կկարողանանք դիրքորոշում հայտնել»: