Իրավական 

Մանվել Գրիգորյանի բժշկական փորձաքննությունն ընթացքի մեջ է

analitik.am

Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշել է, որ առայժմ վարույթ ընդունելու մասին որոշում չեն ստացել:

«Ե՛վ առաջին ատյանի դատարանում, և՛ Վերաքննիչ դատարանում բազմիցս ասել ենք, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, սակայն դատարաններն ապօրինի որոշումներ են կայացրել»,- ասել Մկրտչյանը:

Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանը տառապում է քաղցկեղով, շաքարային դիաբետով, ինչպես նաև հարակից այլ հիվանդություններով:

Հարցին, թե արդյոք իրականացվե՞լ է բժշկական փորձաքննություն, Մկրտչյանն ասաց, որ ընթացքի մեջ է:

Նույն շարքից