Բարի օր Իրավական 

ՀՔԾ-ն ապօրինի է համարում Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

analitik.am

Հատուկ Քննչական ծառայությունը ապօրինի է համարում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Այս մասին տեղեկանում ենք  Aysor.am-ից, որն էլ հղում է անում ՀՔԾ-ին:

«Մեր գնահատմամբ, Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է։ Մենք հույս ունենք՝ Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի», - ասել են ՀՔԾ-ից։
Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազությանը, ապա  առայժմ հայտնի չէ՝ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու է դատախազությունը, թե ոչ: Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ  Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո միայն  կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը։

Հիշեցնենք, այսօր Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը։

Դատարանի շենքից դուրս գալուց հետո փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ դատարանը վերացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է։

Նույն շարքից