Իրավական 

Արդարադատության նախկին նախարարը հարցաքննության է կանչվել Մարտի 1-ի գործով. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննել Մարտի 1-ի գործը, որի շրջանակներում հարցաքննության են հրավիրվում բազմաթիվ անձինք՝ նախկին, ներկա պաշտոնյաներ:

Մեզ տեղեկություններ են հասել, որ գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաև արդարադատության նախկին նախարար, այժմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը: Նա 2007-2010 թթ․ եղել է արդարադատության նախարար, այդ ընթացքում ինչ-որ կարևոր փաստաթուղթ է ստորագրել՝ Մարտի 1-ին առնչվող, որի համար էլ կանչել են հարցաքննության:

Մենք մեկնաբանություն խնդրեցինք Գևորգ Դանիելյանից, սակայն նա չցանկացավ մանրամասներ հաղորդել ՝ ասելով․ «Եթե նման տեղեկատվություն ունեք, ՀՔԾ-ից ճշտեք, ես նման տեղեկատվության աղբյուր չեմ»։ Խնդրեցինք պարզապես հերքել կամ հաստատել մեր տեղեկությունը, սակայն նա կրկնեց իր վերջին միտքը․ «Ես էլի եմ կրկնում՝ ես նման տեղեկատվության աղբյուր չեմ»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից