Իրավական 

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած դանակահարությունը /տեսանյութ/

analitik.am

Օգոստոսի 13-ին, ժամը 21:30-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իր կնոջ քրոջ տանը դանակահարել է ծանոթին:

Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերեց վնասվածքներով մի տղամարդու: Նա տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշվեց՝ գանգուղեղային բաց վնասվածք, արնահոսող վերք, կտրած-ծակած վերքեր, կոմա, աչքի հեմատոմա:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները դանակահարություն կատարելու կասկածանքով դեպքի վայրից ոստիկանություն բերման ենթարկեցին Հովհաննես Յանգյանին:

Ըստ նրա՝ վիճաբանության ընթացքում էլեկտրական ջեռուցիչով և խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել տղամարդուն, հետո զանգահարել ոստիկանություն:

Դանակը և էլեկտրական ջեռուցիչն առգրավված են:

Հովհաննես Յանգյանը ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից