Իրավական 

Սասնա ծռերի դատը տեղի չունեցավ Պավլիկ Մանուկյանի առողջական խնդիրների պատճառով

analitik.am

Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ: Նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանի ներկայությունը հնարավոր չեղավ ապահովել, նա առողջական խնդիրներ ունի և գտնվում է դատապարտյալների համար հիվանդանոցում:

Նշենք, որ նիստին չէին ներկայացել նաև մյուս ամբաստանյալները, քանի որ անկախ նրանց ներկայությունից, նիստը չէր կայանալու, եթե ներկա չլիներ Մանուկյանը:

Հաջորդ նիստը հնարավոր է տեղի ունենա օգոստոսի 17-ին, որի ընթացքում քննվելու են ամբաստնյալների խափանման միջոցը փոխելու միջնորդությունները:

Նույն շարքից