Իրավական 

Գլխավոր դատախազությունը նախապատրաստում է Քոչարյանի կալանքի գործով բողոքը

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են թե մեղադրող, և թե պաշտպանական կողմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշել է, որ ստացել են որոշումը և նախապատրաստում են բողոքը:

«Այսօր ստացել ենք որոշումը, և նախապատրաստվում է բողոքը»,- ասել է Արևիկ Խաչատրյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ասել է, որ իրենք նույնպես ստացել են որոշումը և այն մանրակրկիտ ուսումնասիրում են:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը նույնպես քննարկել է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, որպեսզի նրանց կողմից ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը  այնտեղ քննարկման առարկա դառնան:

Նույն շարքից