Իրավական 

Այսօր դատախազությունը Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոք կներկայացնի Վճռաբեկ դատարան

analitik.am

ՀՀ գլխավոր դատախազությունն օգոստոսի 20-ին բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Օգոստոսի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են թե մեղադրող, և թե պաշտպանական կողմը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը նույնպես քննարկել է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, որպեսզի նրանց կողմից ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսն այնտեղ քննարկման առարկա դառնան:

Նույն շարքից