Մոսկվայի դատարանն օրինական է ճանաչել իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից միջնեկի՝ Անգելինայի կալանքը: Այս մասին դատական նիստերի դահլիճից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ավելի վաղ հայտնվել էր, որ Անգելինան խնդրում է իր համար որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը: Նիստի ժամանակ նա լուռ է եղել՝ միայն հայտնելով, որ պաշտպանում է իր փաստաբանի բարձրաձայնած տեսակետը: