Բարի օր Իրավական 

Կալանավորը ռետինե մահակներով ծեծի է ենթարկվել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից. Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի դիմումն արդարադատության նախարարին

Տիգրան Արայիկի Եղիազարյանի պաշտպան  Լիպարիտ Սիմոնյանը դիմում է հղել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Զեյնալյան, Հանդիսանում եմ ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների  քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Ղարիբյանի վարույթում գտնվող թիվ 17867517 քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ <Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում կալանքի տակ պահվող, Տիգրան Արայիկի Եղիազարյանի պաշտպանը:

14.08.2018թ-ին առավոտյանը ինձ է զանգահարել Տիգրան Եղիազարյանի հայրը՝ Արայիկ Եղիազարյանը, և տեղեկացրել է, որ իրեն ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղեկացրել են, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները որդու նկատմամբ բռնություն են կիրառել: Արայիկ Եղիազարյանը ինձ տեղեկացրեց նաև, որ նշվածի մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ հատուկ քննչական ծառայություն և դիմելու է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Նույն օրը այցելել եմ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկ և տեսակցել եմ Տիգրան Եղիազարյանի հետ: Տիգրան Եղիազարյանի հետ առանձնազրույցի ժամանակ  վերջինս ինձ հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկում օրեր շարունակ վատ վերաբերմունքի է արժանացել կալանքի տակ պահով այլ անձանց կողմից , որի պատճառով բազմիցս տեղափոխվել է տարբեր խցեր, իսկ 14.08.2018թ-ին իր արտահայտած դժգոհությունների պատճառով, ռետինե մահակներով ծեծի է ենթարկվել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից: Տիգրան Եղիազարյանի մարմնի վրա՝ մեջքի, ուսի, ձեռքերի և ոտքերի վրա ակնհայտորեն տեսանելի էին կարմրուկներ, քերծվածքներ և այլ վնասվածքի հետքեր: Նշված հանգամանքների մասին Տիգրան Եղիազարյանը բանավոր կերպով տեղեկացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներին, ինչպես նաև վերջիններիս կողմից նրա մարմնի վրա առկա վնասվածքները լուսանկարվել են: Տիգրան Եղիազարյանի մարմնական վնասվածքները իմ պահանջով համապատասխան մատյանում նկարագրվել են նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի բժիշկ ներկայացած անձի կողմից: Տիգրան Եղիազարյանի հետ առանձնազրույցից ինձ համար ակնհայտ դարձավ, որ վերջինս արդեն իսկ անձնական խնդիրներ ունի քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ պահվող հեղինակություն վայելող այլ անձանց, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկում նրա հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի պատճառով նրա մոտ նկատվում են հոգեկան տաօրինակություններ, որոնք ակնհայտորեն զգացվում էին նրա հետ առանձնազրույցի ժամանակ:

Հաշվի առնելով վերոնշյալը և  այն հանգամանքը, որ նշված միջադեպերի հետ կապված կարծում եմ, որ պատք է իրականացվի նախաքննություն, իսկ նման պայմաններում այսուհետ Տիգրան Եղիազարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  ՔԿ հիմնարկում պահելը վտանգավոր է վերջինիս կյանքի և առողջության համար, հետևապես խնդրում եմ միջոցներ ձեռնարկել նրան ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար»:

 

 

  • 83
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    87
    Shares

Related Articles