Իրավական 

Բերման էին ենթարկել ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու համար

analitik.am

Օրերս «Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկաններն Արթիկում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը գրանցեցին:

Օգոստոսի 18-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Շիրակի մարզային վարչությունների ծառայողները, Արթիկի բաժնի քրեական հետախույզների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկեցին Տուֆագործների փողոցի բնակիչ Նարեկ Հակոբյանին:

Հակոբյանի բաճկոնի գրպանից, անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է թաց, յուրահատուկ հոտով բուսական զանգված և սրվակ:

Ըստ Նարեկ Հակոբյանի` հայտնաբերվածը կանեփ է, որը նույն օրը քաղել էր իրենց թաղում վայրի աճած կանեփի թփերից` հետագայում ծխելու համար:

Հայտնաբերվածն առգրավվել է:

Նշանակվել փորձաքննություն։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից