Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի գործով Գլխավոր դատախազության բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ գլխավոր դատախազությունն օգոստոսի 20-ին բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ։

Նույն շարքից