Իրավական 

Ապօրինի ծառահատման հետքերով

analitik.am

Օգոստոսի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնից գրություն է ստացվել, որ օգոստոսի 3-ին Տիգրան Մեծի պողոտայի թիվ 86 հասցեում գտնվող Երկաթգծի կայարանի հարակից կառամատույցում կատարված զննության արդյունքում արձանագրվել է 11 սոճու և 3 եղևնու կոճղեր: Պատճառված վնասի չափը մոտ 900.000 դրամ էր:

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների և Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ծառերը հատել է Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ Արթուր Գ.-ն:

Օգոստոսի 22-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Արթուր Գ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից