Իրավական 

Մեկուսարանում մահացել է 30-ամյա կալանավոր

analitik.am

Փաստաբան Արսեն Մկրտչյանն իր ՖԲ էջում գրում է.

«Վատ լուր՝ այսօր ազատազրկման մեջ գտնվող մի երիտասարդ (երեսուն տարեկան) տղա է մահացել։ Վստահ եմ, որ նրա պաշտպանը խափանման միջոցը փոխելու միջնորդություններ է արել, սակայն դատավորը դա անտեսել է։ Կալանավորը նույնիսկ հիվանդանոցում չի մահացել, այսինքն նրան սպանել է դատավորի խուլ լինելը, դատախազի զորբա լինելը, հասարակության անտարբեր լինելը։

Ասու՞մ եք այլընտրանքային արդարադատություն՝ Լավ է, այդ դեպքում դե պատժեք (կալանավորեք) սանքցիա տվող դատավորին, հսկող դատախազին։ Թե՞ այլընտրանքային արդարադատության գաղափարը միայն քաղաքական նպատակների պիտի ծառայի։ Քանի՞ մարդ դեռ հլը պիտի սպանեն բերդերում մեղադրանքի կողմի կարտուղարուհի դատավորները, որ խելքներդ գլուխներդ հավաքեք։ Քանի՞ անմեղ մեղադրյալ զինվոր պիտի դեռ Վերաքննիչի բանակում չծառայած դատավորների կողմից միայն մի նույն գործով անցնող ու համագործակցող այլ մեղադրյալի ցուցմունքով դատվի, որ Վճռաբեկում էլ հասկանան՝ չի կարելի, չի կարելի սեփական ժողովուրդի հանդեպ անտարբեր ու դաժան դոդիկ մնալ։ Դե խոսացեք էլի»։

Նույն շարքից