Իրավական 

Հարավային Կորեայի նախկին նախագահը բանտում կանցկացնի 25, ոչ թե 24 տարի

analitik.am

Սեուլի դատարանը որոշել է ավելացնել երկրի նախկին նախագահ Պակ Կին Հեի ազատազրկման ժամկետը:

Ինչպես հայտնում է Yonhap գործակալությունը, նախկին նախագահը, ով դատարանի որոշմամբ բանտում պետք է անցկացնի 25 տարի, կարծում է, որ այդ դատարանը քաղաքականացված է, ինչով պայմանավորված էլ չի մասնակցել դատական նիստին:

Հայտնի է նաև, որ Պակ Կին Հեն 17,8 միլիոն դոլար տուգանք պետք է վճարի:

Նշենք, որ նախկին նախագահը մեղադրվոււմ է կոռուպցիայի մեջ՝ 18 կետով: Դատարանն ավելի վաղ նրան դատապարտել էր 24 տարվա ազատազրկման:

Նույն շարքից