Իրավական 

Երրորդմասցի Լյովիկի գործով Գաստիկը, Ծըգլը, Տլեն դատապարտվեցին 18 տարվա ազատազրկման

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և  Նոր-Նորք վարչական շրջանի դատարանում քիչ առաջ հրապարակվեց Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատավճիռը:

Վճիռը հրապարակեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Գործով ամբաստանյալներ Գաստիկ մականունով հայտնի Վահան Հակոբյանը, Ծըգլը մականունով հայտնի Սարգիս Գրիգորյանը և Տլե մականունով հայտնի Սարգիս Հախանումյանը դատապարտվեցին 18 տարվա ազատազրկման: Նշենք, որ մինչ այդ մեղադրող դատախազները պահանջել էին ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման:

Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լյովիկը և նրա երկու ընկերները՝ Մեսրոպ Նազարյանցը, Դրաստամատ Թադևոսյանը սպանվել են 2015 թվականի մարտի 4-ին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանի մոտակայքում:

 

Նույն շարքից