Իրավական 

Կասկածելի զանգված՝ գրպանում

analitik.am

Օգոստոսի 28-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել  դատապարտյալ Գ. Գ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի աջ գրպանից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենով փաթեթավորված 1 կոտրված դեղահաբ և սպիտակ փոշենման զանգված:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից