Բարի օր Իրավական 

Սաշիկ Սարգսյանի որդու դատավորի անունը հայտնի է

analitik.am

ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործն ուղարկվել է դատարան, այն քննվելու է Շենգավիթի նստավայրում, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ:

Սարգսյանի մեղադրանքի մեջ նշված է, որ նա 11 տարի առաջ Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ «SIGSAUER» տեսակի  ատրճանակով  կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Հիշեցնենք, որ  Սաշիկ Սարգսյանի մյուս որդին՝ Նարեկ Սարգսյանը, գտնվում է հետախուզման մեջ:

Նույն շարքից