Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի առաջարկը չի կարող իրականացվել. ՀՔԾ պետ

analitik.am

Հարցաքննության կանչվելու են բոլոր այն անձինք, ովքեր գործով կարող են էական նշանակություն ունեցող հանգամանքներ հայտնել, իսկ թե երբ կկանչվեն հարցաքննության, ինչ արդյունքներ կլինեն, այդ մասով կտրվի այն ինֆորմացիան, որը չի խանգարի գործին: Այսօր՝ օգոստոսի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի գործին:

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանից հայտնաբերված զենքին, Խաչատրյանը նշեց, որ այդ մասով դեռ նորություններ ասել չի կարող, գործն ընթացքի մեջ է:

ՀՔԾ պետն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանն այն մասին, որը վերաբերում էր իր գործով նախաքննության գաղտնիքը հանելուն, որպեսզի հանրությունն ամեն ինչ իմանա գործի մասին: Խաչատրյանն ասաց, որ նման ընթացակարգ գոյություն չունի, քանի որ կան մարդիկ, ովքեր համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են հայտնում և այլն:

Նույն շարքից