Բարի օր Իրավական 

ՀՔԾ պետը՝ Հովիկ Աբրահամյանի, Մհեր Սեդրակյանի, Գագիկ Բեգլարյանի, Ալիկ Սարգսյանի գործերի մասին

analitik.am

Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի, Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի գործերը միայն օգոստոսի 29-ին են ընդունվել Հատուկ քննչական ծառայության վարույթ, դրանց ՀՔԾ պետը դեռ ծանոթ չէ և որևէ բան ասել չի կարող: Այսօր՝ օգոստոսի 30-ին, կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ վերջիններս շուտով քրեական գործերի շրջանակներում հայտնվեն մեղադրյալի կարգավիճակում:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարարի և ԱԺ նախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ:

Դրանից առաջ էլ ՔԿ-ն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատու անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ:

Նույն շարքից