Բարի օր Իրավական 

Մարտի 1-ի գործով ի հայտ են եկել նոր, շա՜տ հետաքրքիր փաստաթղթեր. ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան

analitik.am

«Ես չեմ ասել, որ Մարտի 1-ի գործով անցնում է նաև Սերժ Սարգսյանը, ես ասել եմ, որ հարցաքննվելու են բոլոր այն անձինք, ովքեր կարող են որոշակի տեղեկատվություն տալ»,-այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀՔԾ-ն պարտավոր չէ հետևել այն անձանց տեղաշարժին, ովքեր կարգավիճակ չունեն քրեական գործով:

ՀՔԾ պետը նաև հայտնեց, որ Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ քրեական գործը միացվել է 10 զոհերի սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին, վարույթը միասնական է. «Ես լիահույս եմ, որ այս գործն ամբողջությամբ` այդ թվում սպանություններ կատարած անձանց մասով բացահայտվելու է»:

ՀՔԾ պետը նաև հայտարարեց, որ Մարտի 1-ի գործով ի հայտ են եկել նոր, շա՜տ հետաքրքրիր փաստաթղթեր, սակայն դրանք այս պահին չեն հրապարակվելու: Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ՀՀ 2-րդ նախագահը ծանոթ եղած չլինի 0038 գաղտնի հրամանին, Խաչատրյանը նշեց, թե չի կարծում:

Խոսքի վերջում ՀՔԾ պետը պատասխանեց նաև Քոչարյանի տանը և աշխատասենյակում կատարված խուզարկությանը՝ չմեկնաբանելով հարցy, թե խուզարկության արդյունքում արդյո՞ք արժեքավոր ինչ-որ բան հայտնաբերվել է, թե՝ ոչ:

Նույն շարքից