Իրավական 

Հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում

analitik.am

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 29-ի, ժամը 06.20-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել և ոստիկանության Վարդենիսի բաժին բերման են ենթարկել 1962 թ. ծնված Էվրիկ Կ.-ին, որը 2013 թ. հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի, 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի և 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքներով:

Նույն շարքից