Իրավական 

Հափշտակել է թոշակառու կնոջ դրամապանակը

Օգոստոսի 31-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայում երթուղային ավտոբուսի մեջ մի երիտասարդ թոշակառու կնոջ պայուսակից դրամապանակ է հափշտակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում գործն ավարտին հասցնել չի կարողացել, ոստիկանները բռնել են: Տարեց կինը չէր նկատել գրպանահատին: Փոխարենը երիտասարդի անհանգիստ շարժումները չէին վրիպել ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրապանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների աչքից, որոնց աչալուրջ և օպերատիվ գործողությունների շնորհիվ, կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին:

Ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը`Երևանի բնակիչ, 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ն:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Գողոնը վերադարձվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից