Փաստաբան Հարություն Հովհաննիսյանը վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
Բանն այն է, որ օրերս Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ կրկին կալանավորվել է ավելի վաղ գրավով ազատ արձակված ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության նախկին քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը, ով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանի հետ անցնում է ալավերդցի Վահագն Աբգարյանի գործով։
Նախօրեին Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ իր վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Թաթուլ Շուշանյանը, Արայիկ Ներսիսյանն ու ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Բացի այդ, Արտակ Հովհաննիսյանն ու Թաթուլ Շուշանյանն իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են համապատասխանաբար խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք: Նշված արարքների կատարման համար Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Արայիկ Ներսիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արտակ Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում