Հաստատ հարցաքննվելու է: Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննության կանչելու մասին:
Վանեցյանը չնշեց, թե երբ է դա տեղի ունենալու՝ միայն ասելով, որ օրը որոշելու է քննությունը. «Քննչական խմբի ղեկավարն է որոշելու, թե երբ պետք է հարցաքննության հրավիրվի այս կամ այն քաղաքացին, նպատակահարմարությունը որոշում է քննչական խումբը»:
Վանեցյանը նաև հավելեց, որ ինքը քննչական խմբի գործողություններին չի միջամտում: