Իրավական 

Դանակահարություն Ներքին Շենգավիթում. կասկածյալը հայտնի է

analitik.am

Սեպտեմբերի 5-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Արամ Օ.-ն: Ժամը 02.05-ին կրկին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1965 թ. ծնված Առաքել Ա.-ին, որը հայտարարել է, որ իրենց փողոցում դանակահարվել է:

Ժամը 04.50-ին, հիվանդանոցից կրկին հաղորդում է ստացվել՝ «ձախ ազդրի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Գառնիկ Խ.-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է վիճաբանության ժամանակ:

Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, Ներքին Շենգավիթի 6-րդ և 13-րդ փողոցների խաչմերուկում հիշյալ անձանց մարմնական վնասվածքները պատճառել է 1990 թ. ծնված Հարություն Գ.-ն՝ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով: Պարզվել է նաև, որ Հարություն Գ.-ն ժամը 04.10-ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթով լքել է ՀՀ տարածքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հարություն Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից