Իրավական 

Սաշիկ Սարգսյանի որդու կալանքի հարցով դատական նիստն ընդմիջվեց

analitik.am

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց Ալեքսանդր Սարգսյանի որդու՝  Հայկ Սարգսյանի  խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին հարցով դատական նիստը:

Նիստի ավարտին պաշտպանական կողմը խնդրեց դատարանին ողջամիտ գումար սահմանել որպես գրավ, ինչի դիմաց կրտսեր Սարգսյանն ազատ կարձակվի:

Գործով հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 10-ին, ժամը 12:30-ին: Հենց այդ օրն էլ կհրապարակվի Հայկ Սարգսյանի խափանման միջոցի մասով դատավճիռը:

Նույն շարքից