Իրավական 

Ռուսաստանը Հայաստանին է հանձնել Ստեփան Մարտիրոսյանին /տեսանյութ/

Սեպտեմբերի 6-ին, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան էտապավորեցին ԱՄՆ քաղաքացի, 1959թ. ծնված Ստեփան Մարտիրոսյանին:

Մարտիրոսյանը 2017թ-ի հոկտեմբերի 6-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Միաժամանակ ոստիկանության ՔՀԳՎ և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, Մոսկվայում ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և նույն չվերթով Հայաստան տեղափոխվել Հաղարծին գյուղի բնակիչ, 1952 թ. ծնված Պայքար Հախվերդյանը:

Նա 1996 թ-ի հուլիս 25-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր բանդիտիզմի մեղադրանքով:

Մարտիրոսյանը տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի, իսկ Հախվերդյանը` ոստիկանության Դիլիջանի բաժին:

Նույն շարքից