Բարի օր Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական գործ. ԱԱԾ պետ

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական գործ՝ փողերի լվացման հատկանիշներով: Նա նաև նշեց, որ միլիոնավոր գումարներ է գողացվել Հայաստանից՝ նշելով, որ իրենք ունեն բոլոր տեղեկություննները, նախաքննությունն էլ սկսվել է 10 օր առաջ:

Վանեցյանը նաև նշեց, որ իրենք ունեն սխեմա, թե ինչ միջոցով են իրականացվել այդ գործողությունները: Նա լրագրողներին ցույց չտվեց այդ սխեման՝ նշելով, թե դա գաղտնի փաստաթուղթ է:

Նույն շարքից