Իրավական 

Անսպասելի հայտարարություն՝ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին. Ա1+

analitik.am

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը եւ  Արայիկ Խանդոյանն այսօր հրաժարվեցին իրենց պաշտպանից՝ Արայիկ Պապիկյանից։

Պատճառն այն էր, որ սպանված ոստիկան Յուրա Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, դատարանին միջնորդեց Արայիկ Պապիկյանին ներգրավել որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ։

Վարուժան Ավետիսյանն իր քայլը հիմնավորեց նրանով, որ տուժողի շահերն ավելի գերակա են։ Սակայն հայտարարությունն արդյունք չտվեց։

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ Արայիկ Պապիկյանը չի կարող իրավաբանական օգնություն ցույց տալ, քանի որ շահերի բախում կա։

Դատավորը նշեց, որ Արայիկ Պապիկյանը երբեք դեմ չի արտահայտվել ամբաստանյալների՝ այդ թվում սպանությունների մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի խափանման միջոցները փոխելու միջնորդությունների դեմ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից