Իրավական 

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցությունը, Փաշինյանի հայտարարությունները Քոչարյանի վերաբերյալ ուսումնասիրվում են, կարվեն կոնկրետ քայլեր. Հ.Ալումյան. Tert.am

analitik.am

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսակցության գաղտնալսումը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ուսումնասիրում են և կոնկրետ գործողություններ են անելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Մենք ուսումնասիրում ենք ամբողջ ինֆորմացիան և ոչ միայն հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ուսումնասիրում ենք նաև դրա վերաբերյալ արված մեկնաբանությունները և՛ ասուլիսի ընթացքում, և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու հայտարարությունները՝ ուղիղ հեռարձակման և հանրահավաքի ժամանակ: Ամեն բառն ուշադրությամբ ուսումնասիրում ենք և անելու ենք պաշտոնական հայտարարություն, մեր դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու ենք այդ ամենի վերաբերյալ և մի շարք գործողություններ ենք պատրաստվում անել և արդեն անում ենք»,-ասաց Հայկ Ալումյանը:

Թե հստակ ինչ գործողություններ են անելու, Հայկ Ալումյանն ասաց, որ ինքը սովորաբար գերադասում է գործողություններն անելուց հետո մեկնաբանել. «Անենք, պաշտոնապես մեր դիրքորոշումը կտարածենք և հարցեր լինելու դեպքում կմեկնաբանենք»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից