ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումից հետո Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող քննվել Հատուկ քննչական ծառայությունում: Նման հայտարարությամբ քիչ առաջ հանդես է եկել Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Ինչ վերաբերում է բուն գաղտնալսման մասով հարուցված քրեական գործերին, ապա Ալումյանի խոսքերով, դրանք չեն կարող քննվել ԱԱԾ-ում կամ ՀՔԾ-ում:
Ինչ վերաբերում է փաստաբանների հասցեին հնչող սպառնալիքներին, Ալումյանը շնորհակալություն հայտնեց Արդարադատության նախարարին, ՓՊ նախագահին և ՄԻՊ-ին, ովքեր հանդես են եկել համապատասխան հայտարարություններով:
Ալումյանը նաև նշեց, որ սպառնալիքները չեն նվազել՝ հավելելով, որ սպառնալիքի մասով կա նաև հարուցված գործ և հույս հայտնելով, որ սպառնացող անձն ու այդ ամենը կազմակերպողը կբացահայտվեն: