Իրավական 

Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրգործ է հարուցվել

2018թ. հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ընդունարանից գաղտնի կերպով հափշտակել է աշխատակիցներից մեկին պատկանող 7.500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել են նաև բանկային քարտեր:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհայտ անձը 2018թ. հունիսի 28-ին՝ ժամը 17:54-ին, Երևան քաղաքի Չարենցի փողոցում տեղակայված բանկոմատից կանխիկացրել է 62.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ 10.07.2018թ. Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել ՀՀ ՊՆ Երևանի ռազմական ոստիկանության բաժնից ստացված տեսագրությունները: Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք տեսապատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • 100
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    102
    Shares

Related Articles