Իրավական 

Ոստիկանները պարզել են բանկի վրա կրակածի ինքնությունը

analitik.am

Սեպտեմբերի 21-ին ոստիկանության Ապարանի բաժին էր դիմել Ապարանում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը։ Հայտնում էր, որ նախորդ օրվա ժամը 20։00-ից մինչ առավոտյան ժամը 08։55-ն ընկած ժամանակահատվածում կրակել են բանկի մասնաճյուղի ճակատային մասի ապակուն։ Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, բաժին է ներկայացել 43-ամյա Հայկ Ս․-ն։ Նա բացատրություն է տվել, որ գիշերը ժամը 01։30-ի սահմաններում, բանկի մասնաճյուղի տարածքում թափառող շներ է նկատել և իր «Սայգա-12Կ» որսորդական հրացանով կրակել է նրանց ուղղությամբ։ Արդյունքում անզգուշությամբ վնասել է բանկի ապակին։ Հայկ Ս․-ն բաց է թողնվել։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Պատճառված վնասի չափը ճշտվում է։

Նույն շարքից