ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին`Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել «Մոդուս–Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի դեմ:
Այս մասին Analitik.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց որպես փոխհատուցում 2 մլն ՀՀ դրամի չափով գումար, ինչպես նաև՝ հրապարակայնորեն հերքում :
Դեռևս չկա տեղեկություն այն մասին, թե Արա Պապյանից հրապարակավ արված որ հայտարարության համար է Սեդրակ Քոչարյանը հերքում և փոխհատուցում պահանջում: