Քննությունը խնդրում է ազատ արձակել իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է Մոսկվայի Բասմանյան դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարևան:
Ցարևան մասնավորապես նշել է, որ քննչական մարմինները միջնորդություն են ներկայացրել քույրերի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար:
Հիշեցնենք, որ երեք քույրերի նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը: