Իրավական 

ՄԻՊ-ը պատրաստ է մասնակցել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումից հետո ստեղծված Քննիչ հանձնաժողովի նիստին

analitik.am

Կառավարության նիստից հետո ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հրաժարականի մասին, ասաց, որ վերջինս բացատրություններ տվել է, իսկ ինքը միայն կարող է ասել, որ Մելիքյանի հետ աշխատանքի և վերջինիս ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել նոր որակ հաղորդել իրավապաշտպան աշխատանքին և ցույց տալ, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չպետք է նշանակություն ունենա իրավունքների պաշտպանության համար:

Թաթոյանի խոսքերով, Արցախի ՄԻՊ-ի աշխատանքի շնորհիվ միջազգային ասպարեզում հնարավոր եղավ խոսել խնդիրների մասին. «Ադրբեջանն անընդհատ խանգարում էր, բայց իրավունքների պաշտպանությունն առաջնային է։ Այնտեղ էլ կան երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ես այդ առումով շատ ցավում եմ, որ միջազգային կառույցները դրսևորում են միակողմանի մոտեցում և պատշաճ գնահատական չեն տալիս»:

ՀՀ ՄԻՊ-ը նշեց, թե ամեն ինչ պետք է անել, որ Արցախը ժողովրդավարության տեսանկյունից ճանաչելի դառնա աշխարհին, ինչը շատ կարևոր է։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովում ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումից հետո ստեղծված Քննիչ հանձնաժողովին մասնակցության հրավերին, Թաթոյանը հայտարարեց, որ հրավերի դեպքում  կքննարկի՝ հավելելով, որ առհասարակ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը, դրա պաշտպանվածությունը ՄԻՊ-ի աշխատանքի ուղղություններից է։

Նույն շարքից