Իրավական 

Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին տեղեկություններ չկան. Գլխավոր դատախազ

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կառավարության նիստից առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ հայտնաբերվել է արդյո՞ք Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը, ով հետախուզման մեջ է գտնվում: Դավթյանը հայտարարեց, որ ձևաչափը հարմար չէ խոսելու համար՝ հավելելով, որ դեռ առիթներ կլինեն այդ մասին խոսելու համար:

Խոսելով ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստան տեղափոխելու մասին՝ Գլխավոր դատախազը հայտարարեց, որ հետախուզման մեջ գտնվող անձը նախ պետք է հայտնաբերվի համապատասխան վայրում, որից հետո պետք է նախաձեռնվի էքստրադիցիան.  «Այս պահի դրությամբ Միքայել Հարությունյանին որևէ երկրում հայտնաբերելու վերաբերյալ տեղեկություն դեռևս չենք ստացել»:

 

Նույն շարքից