Իրավական 

Արտակարգ դեպք Երևանում. Ամերիկյան համալսարանում ուսանողների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կա վիրավոր

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 27-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ժամը 16։00-ի սահմաններում նշված կենտրոնից Արաբկիրի բաժին հայտնել են, որ «աչքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի օրվա պատասխանատու, ավագ հետաքննիչ Ավակիմյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 19-ամյա Արամ Նազարյանն է, ով վնասվածքը ստացել է Բաղրամյան պողոտա 40 հասցեում գտնվող Ամերիկյան համալսարանի բակում նույն համալսարանի 3 ուսանողների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ովքեր ոտքերով և ձեռքերով մի քանի անգամ հարվածներ են հասցրել նրան։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից