Բարի օր Իրավական 

Ոստիկանության աշխատակիցների հետ ավտովթարը դիտարկվել է որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրո՞ւմ

analitik.am
Analitik.am-ի աղբյուրները փոխանցում են, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին Գյումրի քաղաքում ավտովթար է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և Մարմաշեն գյուղի բնակիչ Ֆրունզե Ասատրյանի մասնակցությամբ: Հետաքրքիրն այն է, որ քրեական գործ հարուցվել է ոչ թե ՃՏՊ-ի հետ կապված, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Հարուցված քրեական գործով Ֆ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել հիշյալ հոդվածով, նա այս պահին կալանավորված է:
Նշենք նաև, որ ավտովթարի արդյունքում զոհեր չկան, ծանր մարմնական վիրավորումներ է ստացել հենց մեղադրյալը, ով այս պահին կալանավորված է:
 
Analitik.am-ն ուշադրության կենտրոնում կպահի այս գործը՝ հասկանալու համար, թե այդ ինչպես է ստացվել, որ ՃՏՊ-ն գնահատվել է՝ որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում:

Նույն շարքից