Իրավական 

Հանցագործությունների դեպքերից 225-ը գրանցվել են ՀՀ ոստիկանության ամենօրյա օպերատիվ ամփոփագրերում

analitik.am

2018թ. 9 ամիսների ընթացքում «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամները, համագործակցելով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ, աջակցել և օժանդակել են բացահայտելու տարբեր տեսակի հանցագործությունների դեպքեր, որոնցից 225-ը գրանցվել են ՀՀ ոստիկանության ամենօրյա օպերատիվ ամփոփագրերում:

Հանցագործությունների տեսակների պատկերը հետևյալն է.

- զենք զինամթերքի 49 դեպք, որից 12-ը զենք, այդ թվում 2 ինքնաձիգ,
- հետախուզվողի հայտնաբերում 60 դեպք,
- թմրամիջոցի կամ թմրանյութի հայտնաբերում 70 դեպք,
- գողություն 20 դեպք,
- այլ հանցագործություններ 29 դեպք:

Նույն շարքից