Իրավական 

Ռուս ֆուտբոլիստներ Կոկորին-Մամաև գործի շրջանակներում ձերբակալվել է ևս մեկ ֆուտբոլիստ

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին Մոսկվայի Տվերսկու դատարանում քննվող Կոկորին-Մամաև գործի շրջանակներում ձերբակալել է ևս մեկ մարդ, նա համարվում է չորրորդ կասկածյալը։ Այս մասին հաղորդում է Լենտա-ն:

Նշվում է, որ խոսքը վերաբերում է Ալեքսանդր Պրոտասովիցկուն, ով ըստ Լենտա-ի աղբյուրի տեղեկության ֆուտբոլիստ է, և խաղացել է Մոսկվայի մարզային թիմերի համար, սակայն 2014 թվականին ավարտել է իր կարիերան:

Հետաքննության համաձայն, նա ակտիվորեն մասնակցել է ոչ միայն միջադեպերին, այլև ձերբակալվել է «խուլիգանություն» հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Պրոտասովիցկին կալանավորվել է մինչև դեկտեմբերի 8-ը, ինչպես Կոկորին-Մամաև եղբայրները, նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը ձերբակալվել են Մոսկվայում տեղի ունեցած մի քանի ծեծկռտուքի պատճառով։

Նույն շարքից