Իրավական 

Զինված ավազակային հարձակում Երևանում. թալանել են «Թեո Ֆարմա» դեղատունը

analitik.am

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ե.Թ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել, որ ժամը 16:20-ի սահմաններում Աճառյան փողոցի 32/27 հասցեում գործող «Թեո Ֆարմա» դեղատուն է մտել անհայտ անձը և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել դեղատանը եղած գումարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նոքրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թումանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից