Բարի օր Իրավական 

Պղծվում է երկիրը, սերունդը և գաղափարախոսությունը․ Լիա Ավետիսյան

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Հայելի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բանախոսները քննարկեցին նոյեմբերի 15-18-ը Երևանում անցկացվելիք Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի մասին։

Գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանի խոսքերով, նրանց հատուկ բուծում են․ «ԼԳԲՏ-ի մասին շատ հետազոտոթյուններ կան, սակայն պատճառը շփոթում ենք հետևանքի հետ։ Իրենց հատուկ բուծում են։ Մեր երկիրը, որը միշտ աշխարհի դրական բևեռն էր, հիմա ուզում են պղծեն»։

Ավետիսյանի կարծիքով պետք է հաշվի առնել, որ սա պատերազմ է․ «Դրանում մենք դեռևս տանուլ ենք տալիս, որովհետև ոստիկանապետին բերեցին, ինքը աղանդավոր մարդ է։ Ասում եք հակահարված կտաք՝ 5000 ոստիկան իրանց կշրջապատեն, իրանք կքայլեն, իվենթ կլինի, աշխարհով մեկ ցույց կտան և փաստը կմնա, որ Հայաստանում ԼԳԲՏ-ն անցկացրել է իր ֆորումը։ Ուստի մենք պետք է քայլեր անենք, որպեսզի դա կանխենք։ Բոլոր մեր իշխանական ատյաններին պետք է դիմենք և ասենք․մի հատ ձեզ թափ տվեք և հասկացեք ինչ եք անում, դուք ինչ լոզունգներով եք եկել և ինչ եք անում»։

Ըստ Ավետիսյանի պղծվում է երկիրը, պղծվում է սերունդը, պղծվում է գաղափարախոսությունը․ «Հասկացեք, որ ԼԳԲՏ քրիստոնյա նշանակում է կենսուրախ մեռել, չի կարելի ուղղակի, որ այդ փաստն իրագործվի, որովհետև հետո արդեն ուշ կլինի, ինչքան էլ ուզենանք պայքարել դրա դեմ»։

Նույն շարքից