Իրավական 

Ուժային կառույցները միշտ աշխատում են «արտակարգ» ռեժիմով․ Արթուր Վանեցյան

analitik.am

Ուժային կառույցները միշտ աշխատում են «արտակարգ» ռեժիմով: Մենք կատարում ենք մեր պարտականություններն օրենքի շրջանակներում և կատարելու ենք բարեխիղճ և լավ: Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով այն տեղեկությունների մասին, թե վարչապետի սպասվելիք հրաժարականից հետո ուժայիններն աշխատելու են արտակարգ ռեժիմով:

Հարցին կա արդյո՞ք սաբոտաժի կամ հակահեղափոխության վտանգ, Վանեցյանն ասաց, որ վտանգներ միշտ էլ կան, իրենք միշտ այն տեսակետին են, որ պետք չէ թուլանալ. «Մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որպեսզի բացառենք Հայաստանի Հանրապետությունում ցանկացած օրինախախտում, որը հատկապես կապված է նշված դեպքերի հետ»:

Վանեցյանը հիշեցրեց, որ ուժային կառույցները Սահմանադրությամբ ենթարկվում են վարչապետին, իսկ ԱԱԾ-ի խնդիրներից մեկն է պահպանել սահմանադրական կարգը. «Ես հավաստիացնում եմ, որ մենք տիրապետում ենք իրավիճակին և թույլ չենք տա, որ տրվեն խախտումներ, որոնք կբերեն սահմանադրական կարգի խախտման»:

Նույն շարքից