Բարի օր Իրավական 

Շուտով ԱԱԾ ավանդական տեսանյութ կլինի Քոչարյանի և «Կոնգրես» հյուրանոցի մասին. ԱԱԾ տնօրեն

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Արմեն Ավետիսյանի գործին, նշեց, որ վերջինիս դատավարական կարգավիճակը չի կարող հստակեցնել, տեղյակ չէ, ԱԱԾ հրավիրվել է որպես վկա, բայց հետո ինչ է եղել, չգիտի:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ իրենց տարածած տեսանյութում չի խոսվում այն մասին, թե Քոչարյանի ընտանիքը կապված է այդ հյուրանոցների հետ. «Մենք ներկայացրել ենք այն, ինչ ներկայացրել ենք»:

Ինչ վերաբերում է «Կոնգրես» հյուրանոցի և Ռոբերտ Քոչարյանի միջև կապին, ԱԱԾ տնօրենն ասաց, որ առաջիկայում նույնանման տեսանյութ կտարածվի նաև այդ մասով՝ նշելով, որ այդ տեսանյութերն արդեն ավանդական են դարձել:

Վանեցյանը հայտարարեց, որ խոսելու է միայն փաստերով. «Իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ ես խոսել եմ ոչ փաստերով, այլ «էմոցիոնալ» … Ոչ թե էմոցիոնալ եմ խոսել, այլ շտապողականություն եմ ցուցաբերել: Փաստեր եղել են, ուղղակի գործը դեռ ավարտական փուլին հասցված չի եղել»:

Հովիկ Աբրահամյանի գործի մասով Վանեցյանը հայտարարեց, թե տվյալներ են ստացվել, որ վերջինիս ընտանիքին պատկանող գործարանում զենք ու զինամթերք է հայտնաբերվել, որը հնարավոր է առնչություն ունի Մարտի 1-ի դեպքերի հետ. «Այդ օրերին ես ասել եմ՝ կա վարկած, որ հնարավոր է օգտագործվել է, իրականացվում է փորձաքննություն, արդյունքները լինելուց հետո կպարզվի ամեն ինչ: Հիմա եղել է փորձաքննություն և հայտարարվել է, որ զենքերը մարտի 1-ի հետ կապ չունեն: Շատ կարևոր եմ համարում, որ օբյեկտիվ քննություն է իրականացվում: Մենք երբեք չենք փորձում ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա»:

Նույն շարքից