Իրավական 

Երևան հիմնադրամի մասով Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից. ԱԱԾ տնօրեն

analitik.am

Երևան հիմնադրամի տնօրենն ընդունել է հիմնադրամում թույլ տրված չարաշահումների փաստերը և պարտավորություն է ստանձնել վերականգնել 1 միլիարդ 810 միլիոն դրամը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ 1 միլիարդն արդեն վճարված է, մյուս մասը կվճարվի առաջիկա օրերին:

Ինչ վերաբերում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ապա Վանեցյանն ասաց, որ վերջինիս նկատմամբ ևս մեկ քրեական գործ կա՝ կապված նրա ունեցվածքի հետ և եթե պարզվի, որ նրա ունեցվածքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, գործին ընթացք կտրվի:

Երևան հիմնադրամի մասով վերոնշյալ գումարի վճարումից հետո Տարոն Մարգարյանն ազատվելու է պատասխանատվությունից:

Նույն շարքից